Եվ ահա՝ Լօլօ-ն ս..
Միասին տեղեկանանք և էլ ավելի շատ իմանանք՝«Հետաքրքիր փաստեր փոքրիկների մասին»․— Մ..
Խորհուրդներ Մարիա Մոնտեսորից
Եթե Դուք տարին մեկ անգամ ընթերցեք այս ցուցակը, ապա երեխայի հետ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի։ Ձեր երեխան կլինի ավելի զարգացած և նպատակասլաց։
— Երեխան սովորում է այն, ինչ իրեն շրջապատում է
— Եթե երեխային շատ եք քննադատում, նա սկսում է դատապարտել
— Եթե երեխային շատ գովեք, նա կսովորի գնահատել
— Եթե երեխայի մեջ սերմանեք ատելություն, նա կսովորի կռվել
— Եթե երեխայի հետ արդար լինեք, նա կսովորի արդարություն
— Եթե երեխային հաճախ ծաղրեք, նա կդառնա ամաչկոտ
— Եթե երեխան իրեն ապահով է զգում, նա կսովորի հավատալ
— Երբ երեխային շատ են խայտառակում, նա միշտ իրեն մեղավոր է զգում
— Երբ հավանության են արժանացնում երեխայի բոլոր արարքները, նա չափից դուրս ինքնասիրահարված է դառնում
— Եթե երեխայի հանդեպ ներողամիտ եք լինում, նա սովորում է լինել համբերատար
— Երեխային հաճախ քաջալերելու դեպքում նա սովորում է լինել ավելի ինքնավստահ
— Եթե երեխան ապրում է ընկերական միջավայրում և իրեն կարևոր է զգում, նա այս աշխարհում միշտ սեր է գտնում
— Մի խոսեք վատը երեխայի մասին ո՛չ իր ներկայությամբ, ո՛չ էլ նրանից առանձին
— Լավը սերմանեք երեխայի մեջ և մտածեք միայն լավի մասին․ այդ ժամանակ վատ բաների համար ժամանակ անգամ չի մնա
— Մի՛շտ լսեք և պատասխանեք երեխային, երբ նա դիմում է ձեզ
— Հարգե՛ք երեխային, երբ նա սխալ է անում և պատրաստ է կամ հիմա, կամ ավելի ուշ ուղղել իր սխալը
— Միշտ պատրաստ եղեք օգնել երեխային, ով գտնվում է փնտրտուքների մեջ
— Երեխայի հետ շփվելիս եղեք որքան հնարավոր է դրական․ առաջարկեք նրան լավագույնը, ինչ կա աշխարհում
Եվ ահա՝ Լօլօ-ն ս..
Միասին տեղեկանանք և էլ ավելի շատ իմանանք՝«Հետաքրքիր փաստեր փոքրիկների մասին»․— Մ..
Երեխայի կանոնավո..
Երեխայի կանոնավոր քունն ուղղակիորեն կապված է նրա նյարդային համակարգի, շրջապատող..
ԼՕԼՕ խորհուրդներ
Պատիժը թելադրանք է․ այն միայն ցույց է տալիս երեխային, թե ինչ չի կարելի անել։ Պատ..
Երեխաներին ընկեր..
Լօլօ-ում կարևոր է երեխաների համար ջերմ ու հուզական մթնոլորտի ստեղծումը, որտեղ հն..