background background background background

Մեր Մասին

ԼՕԼՕ-ն հիմնադրվել է 2015թ.-ին

Մեծ երազանքի եւ քրտնաջան աշխատանքի միահյուսման արդյունքից ստեղծվեց մանուկների հեքիաթային մանկության տաքուկ անկյունը:

ԼՕԼՕ-ի հիմնադրումը ինքնանպատակ չէ: Այն վայր է, ուր ամեն երեխա ստանում է սիրո ու գուրգուրանքի, անեզր գիտելիքի մեծ պաշար, որտեղ դրվում է երեխայի ապագայի առաջին ու կարեւոր հիմնաքարը:

ԼՕԼՕ-ի առաջին մասնաշենքը երեխաների մեծ երազանքների մանկության փոքրիկ տնակն էր, որը, սնվելով ու աճելով բազում անհոգ մանկական ժպիտներից, ժամանակի ընթացքում ընդլայնվեց եւ վերափոխվեց երեք մասնաշենքերի: Հիմնադրման օրվանից ի վեր ԼՕԼՕ-ն արժանացել է տարբեր կառույցների կողմից շնորհակալագրերի, պատվոգրերի եւ հավաստագրերի, անցել է խրթին ու արկածներով լի երկար ճանապարհ, բայց շարունակել է հավատարիմ մնալ իր վաղեմի սկզբունքներին, այն է՝ ապահովել երեխայի երազանքի հեքիաթային մանկությունը եւ հանդիսանալ երեխայի հոգու ու մտքի ճարտարապետը: